Ամռանը Հայաստանում սպասվում է պարային մեծ տոն՝ Heritage փառատոնը: Այն առաջին անգամ կկայանա այս տարի օգոստոսին, որի նպատակ է հնարավորություն ստեղծել Հայաստանի շրջաններում գործող պարային ստուդիաներին կապ հաստատել սփյուռքի պարախմբերի հետ։  Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց փառատոնի հեղինակը՝ Լոս Անջելոսում գործող Heritage պարի եւ մշակույթի կենտրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար  ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

– Նարինե, կմանրամասնե՞ք՝ ի՞նչ է սպասվում հանդիսատեսին փառատոնի ժամանակ:

– Փառատոնին մասնակցելու են պարային խմբեր 8 տարբերշրջաններից եւ լինելու է 3 հաղթող խումբ, որոնք կստանանդրամական պարգեւներ։

– Որքանով տեղյակ ենք, փառատոնն ունի նաեւ բարեգործական նշանակություն, կբացե՞ք փակագծերը:

– Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես Երեւանից դուրս գտնվող խմբերը չունեն համապատասխան պարային պայմաններ եւ շահած գումարը կարող է ծառայել ստուդիան նորոգելու, ջեռուցելու կամ նոր կոստյումներ պատվիրելու համար։

– Անդրադառնանք նաեւ Ձեր պարային դպրոցին. որքա՞ն երեխա է այցելում կենտրոն եւ ի՞նչ տարիքի երեխաներ են պարում Ձեր խմբում:

– Heritage պարի եւ կուլտուրայի կենտրոնը, որը գտնվում է Լոս Անջելոսում եւ ունի ընդամենը 2տարվա պատմություն, այսօր արդեն 200-ից ավել աշակերտ ունի։ Մեր կենտրոնն ունի ոչ միայնպարի, այլ նաեւ արվեստի, երաժշտության, մաթեմատիկայի ու շախմատի խմբեր։ Խմբերընդունվում են 3 տարեկանից բարձր տարիքի երեխաները։

– Իսկ ովքե՞ր են դասավանդում Heritage-ում:

– Ունենք ավելի քան 8 ուսուցիչ, որոնք լավագույնն են իրենցմասնագիտություններում։ Ժողովրդական պարերի եւ բալետի գլխավոր պարուսույցը եւ բեմադրիչը Գագիկ Թադեւոսյանն է, մեր պարուսույցներն են նաեւ ԷվելինաԿիչյանը, Վահե Ղուկասյանը (հիպ հոպ), ԱվոԳեդուկարյանը: Ինչպես նաեւ մեր ուսուցչական կազմում են Ալբերտ Օրդինյանը (դհոլ), Անուշ Մարտիրոսյանը (նկարչություն), Աննա Պսոմասը (մաթեմատիկա), ԳալուստԹադեւոսյանը (շախմատ)։

– Նորություն ասած չենք լինի, որ Սփյուռքում հայկական մշակույթն առհասարակ վտանգված է, նոր սերունդը, հատկապես նրանք, ովքեր հայրենիքից հեռու են ծնվել, ավելի հարազատ են համարում այն երկրի մշակույթը, որտեղ ապրում են: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում երեխաների մեջ սեր սերմանել հայկական մշակույթի հանդեպ:

– Ասեմ ավելին՝ Լոս Անջելոսում մշակույթն ընդհանրապեսարհամարված է։ Պետության կողմից գրեթե չկաաջակցություն երեխաների դասավանդման գործում։ Հայհամայնքը սա գիտակցելով եւ լինելով ավելի ամուրֆինանսական վիճակում, ձգտում է երեխաներին տալավելին։ Heritage-ի գաղափարախոսությունն է սերմանելսեր համաշխարհային մշակույթի նկատմամբ, տալերեխաներին գիտելիքներ արվեստի մասին եւ գնահատել ոչմիայն հայկականը, այլ նաեւ այլ երկրների մշակույթը պարիմիջոցով։ Մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ հայ մշակույթի նկատմամբ սեր սերմանելուգործում ես մենակ չեմ, ունենք հրաշալի ծնողներ, նվիրյալ դասատուներ, համայնքի սրտացավներկայացուցիչներ, որոնց աջակցությամբ ստեղծել ենք մի փոքրիկ, բայց հզոր մշակութայինընտանիք, ինչը հնարավորություն է տալիս երեխաներին կրթել հայեցի։

– Ի վերջո, ինչպե՞ս երիտասարդ հայուհուն՝ Ձեզ, հաջողվեց Լոս Անջելեսում հիմնադրել պարի եւ մշակույթի կենտրոն  ու հասնել նման ձեռքբերումների:

– Մեր ստուդիայի մուտքին փակցված է մեր նշանաբանը « Have courage and be kind», ինչը նշանակում է եղիր խիզախ եւ բարի։ Այս նշանաբանն է, որն ուղեկցում է ինձ։ Մեր ձեռքբերումները դեռ մեծ չեն, բայց աննշան էլ չեն։ Ստուդիան ունեցել է 2 մեծ տարեկան հաշվետու համերգ, կիսել են հարթակը Լոս Անջելոսում գործող, 25 տարվա պատմություն ունեցող ֆլամենկո պրոֆեսիոնալ պարողների հետ։ Մասնակցել ենք Վաշինգտոնում անցկացված միջազգային փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը։ Վերջերս մեր սաները ներկայացրել են հայ մշակույթը Disney Land-ում։ Շուտով կմեկնեն Փարիզ՝ մասնակցելու փարիզյան պարային փառատոնին։ Բայց փորձում ենք անել ավելին, տալ երեխաներին բեմական կրթություն, գունագեղ եւ հիշարժան մանկություն։

– Ինչո՞ւ կենտրոնը ստացավ Heritage անվանումը:

– Անվանման եւ լոգոյի մասին մասին շատ եմ մտածել։ Մոտ 700 անուններից ընտրել եմ Heritage ( ժառանգություն), ինչը սերտ կապված է դպրոցի գաղափարախոսության հետ։ Ես ունեմ սովետական պարային կրթություն, կերտել եմ իմ սերը աշխարհի մշակույթի հանդեպ պարի միջոցով, այն իմ ժառանգությունն է, որը կփոխանցեմ գալիք սերունդներին։ Լոգոն պատկերված է 8 պարուհի ծաղիկների տեսքով, խորհրդանշելով մարտի 8-ը, սովետական գեղեցիկ տոն, իմ մանկության քաղցր հուշերից մեկը։ Հիշում եմ՝ ինչպես էի անհամբեր սպասում գնել մանուշակների փունջ տատիկիս եւ մայրիկիս մարտի 8-ի առթիվ նվիրելու համար։ Լոգոն նաեւ մանուշակագույն է, ինչը խորհրդանշում է ստեղծագործական ուժը։ Համազգեստը դպրոցում նույնպես մանուշակակույն է ու սեւ։

– Ի դեպ, լուրեր կան նաեւ այն մասին, որ գալիք տարի Ձեր պարային խմբով ելույթ կունենաք հայրենիքում: Ե՞րբ է այն լինելու ու ի՞նչ եք նախատեսել:

– Մենք պատրաստվում ենք Երեւանում ու Գառնիում համերգներով հանդես գալ 2020 թվականի ամռանը, ինչով շատ ոգեւորված են դպրոցի սաները, քանի, որ շատերը նրանցից երբեք չեն եղել Հայաստանում։

– Իսկ Դուք Հայրենիք ընդմիշտ վերադառնալու նպատակներ ունե՞ք:

– Ես ինձ չեմ համարում հայրենիքից դուրս, ուղղակի հիմա բնակվում եմ հայաշատ Լոս Անջելոսում։

– Այսօր հնարավորություն ունենալով կամ ստիպված լինելով՝  Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին հետեւել հեռվից, ի՞նչ տպավորություններ ունեք: Ի՞նչն է Ձեզ ուրախացնում եւ տխրեցնում այսօրվա Հայաստանի մասին:

– Կա նոր շունչ եւ կարծում եմ՝ այն դրական կանդրադառնա մշակույթի վրա։ Հույսով եմհամագործակցությունը Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կամրապնդվի։